ԱՄՆ և Չինաստանի նախագահները քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i81651-ԱՄՆ_և_Չինաստանի_նախագահները_քննարկել_են_Հյուսիսային_Կորեայի_շուրջ_ստեղծված_իրավիճակը
ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թարմփը և Սի Ծինփինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունվար 17, 2018 05:47 Asia/Tehran
  •  ԱՄՆ և Չինաստանի նախագահները քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թարմփը և Սի Ծինփինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»­ն, այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ և քննարկել կորեական թերակղզում տեղի ունեցած վերջին զարգացումները: Նախագահները ողջունել են միջկորեական երկխոսությունը և հույս են հայտնել, որ այն կարող է փոխել Հյուսիսային Կորեայի ապակառուցողական դիրքորոշումը»,­ նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ շարունակելու է համաշխարհային դիվանագիտական ճնշում գործադրելուն ուղղված արշավը, որպեսզի Հյուսիսային Կորեան համաձայնվի թերակղզին ազատել միջուկային զենքից:

armenpress.am