Կանադական դպրոցում հրաձգության զոհերի թվում է քաղաքապետի պաշտոնակատարի դուստրը
https://parstoday.ir/hy/news/world-i823-Կանադական_դպրոցում_հրաձգության_զոհերի_թվում_է_քաղաքապետի_պաշտոնակատարի_դուստրը
Կանադայի Սասկաչևան նահանգի Լա Լոշ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերից մեկը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քևին Ժանվեյի 23-ամյա դուստրն է, ով աշխատում էր որպես ուսուցչուհի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 23, 2016 12:19 Asia/Tehran
  • Կանադական դպրոցում հրաձգության զոհերի թվում է քաղաքապետի պաշտոնակատարի դուստրը

Կանադայի Սասկաչևան նահանգի Լա Լոշ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերից մեկը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քևին Ժանվեյի 23-ամյա դուստրն է, ով աշխատում էր որպես ուսուցչուհի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Կանադայի իրավապահ մարմինները հայտնել են, որ հրաձգության արդյունքում զոհվել է 4 մարդ, վիրավորվել է առնվազն 2-ը:

Ժանվյեի խոսքով՝ հանցագործը նախ տանը կրակել է իր 2 եղբայրներին, ապա ուղևորվել դպրոց: Զոհվածի հայրը ասել է, որ իրեն հայտնի չէ՝ հանցագործը արդյոք ծանոթ եղե՞լ է իր դստեր հետ: 23-ամյա Մարի Ժանվյեն եղել է ընտանիքի միակ երեխան:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել միջին դպրոցում, որտեղ սովորում են 7-ից 12-րդ դասարանցիները: