Հռոմի Պապը զգուշացրել է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i82319-Հռոմի_Պապը_զգուշացրել_է_երեխաների_նկատմամբ_սեռական_ոտնձգության_կապակցությամբ
Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեմ լուրջ պայքարելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 14:58 Asia/Tehran
  • Հռոմի Պապը զգուշացրել  է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության կապակցությամբ

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեմ լուրջ պայքարելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է Associated Press- ը, աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի օրը Լատինաամերիկյան երկրներ կատարած ուղևորությունից վերադառնալուց հետո Վատիկանում կայացած եկեղեցական արարողության ժամանակ զգուշացրել է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության գործադրվելու կապակցությամբ:

Պապի Չիլի կատարած ուղևորության ընթացքում տեղի ունեցան ժողովրդական բողոքներ: Ցուցարարները բողոքում էին քահանաների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու  և անպատժելի մնալու դեմ:

Աշխարհի կաթոլիկների առաջնորդը բոլոր պաշտոնյաներին,պատասխանատուներին ու ժողովուրդներին կոչ է արել իրենց ամբողջ ջանքերն ի գործ դնել ՝ ցանկացած տեսակի բռնություն կանխելու համար: