Կոտ դ’Իվուարում ահաբեկչության հետևանքով Ֆրանսիայի չորս քաղաքացի է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i8233-Կոտ_դ’Իվուարում_ահաբեկչության_հետևանքով_Ֆրանսիայի_չորս_քաղաքացի_է_զոհվել
Կոտ դ’Իվուարի Գրան-Բասամ քաղաքում ահաբեկիչների կողմից կազմակերպված պայթյունի հետևանքով մահացել է Ֆրանսիայի չորս քաղաքացի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2016 05:28 Asia/Tehran
  • Կոտ դ’Իվուարում ահաբեկչության հետևանքով Ֆրանսիայի չորս քաղաքացի է զոհվել

Կոտ դ’Իվուարի Գրան-Բասամ քաղաքում ահաբեկիչների կողմից կազմակերպված պայթյունի հետևանքով մահացել է Ֆրանսիայի չորս քաղաքացի:

«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահական նստավայրից` Ելիսեյան պալատից:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Ալասան Ուատարայի հետ և քննարկել Ֆրանսիայի քաղաքացիների մահվան դեպքը»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Ժակ Էյրոն առաջիկա ժամերին կայցելի Կոտ դ’Իվուար` հաստատելու համար Ֆրանսիայի աջակցությունը այդ երկրում ահաբեկչության դեմ պայքարին: