Բողոքի հանրահավաք Սաուդյան գահաժառանգի Լոնդոն կատարելիք այցի դեմ
Բրիտանիայի վարչապետի գրասենյակի դիմաց բողոքի ցույց է իրականացվել Արաբիայի գահաժառանգի Լոնդոն կատարելիք այցի դեմ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի Լոնդոն կատարելիք այցի դեմ կազմակերպված հանրահավաքի մասնակիցները կրում էին «Բրիտանիան չպիտի ողջունի պատերազմական ոճրագործներին» և «Պիտի դադարեցվի Արաբիա կատարվող զենքի արտահանումը» կարգախոսներով պաստառներ:
Բրիտանիայի խորհրդարանի կայքում նույնպես ստորագրահավաք է կազմակերպվել, որտեղ այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյից պահանջվում է ռազմատենչ քաղաքականությունների պատճառով չեղարկել Մոհամմեդ Բեն Սալմանի Լոնդոն կատարելիք ուղևորությունը:
Մինչև ուրբաթ օրն ավելի քան 1625 ստորագրություն է դրվել այդ պահանջի տակ: Եթե ստորագրությունների թիվը հասնի 10 հազարի, Բրիտանիայի կառավարությունը պարտավոր կլինի դրան արձագանքել, իսկ 100 հազար ստորագրություն հավաքվելու դեպքում, հարցը քննարկման կդրվի Համայնքների պալատում: