Հունվար 27, 2018 10:25 Asia/Tehran
  • Դի Միստուրան ընդգծել  է Սիրիայի ինքնիշխանությանը հարգելու անհրաժեշտությանը

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կոչ է արել դադարեցնել բռնությունները եւ հարգել Սիրիայի լիակատար ինքնիշխանությանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝  ուրբաթ գիշեր Վիեննայում Ստեֆան դի Միստուրան մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ, նշելով, որ այդ երկրում պետք է դադարեցվեն բռնություններն ու Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միասնությունը և անկախությունը պետք է լիովին հարգվեն:

Վիեննայի բանակցությունների ավարտին ունեցած իր ելույթում դի Միստուրան հայտարարել է, որ բանակցությունների նպատակը ՄԱԿ-ի հովանու ներքո սիրիական-սիրիական բանակցությունների   ձևաչափով  թիվ 2254 բանաձևի լիովին իրագործումն է:

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ 2254 բանաձևի համաձայն, Սիրիայի ժողովուրդը պետք է կարողանա ՄԱԿ-ի  վերահսկողությամբ մասնակցել  ազատ ընտրություններին երկրի ճակատագիրը որոշելու նպատակով խորհրդարանական ու նախագահական ընտրություններին:

Սիրիայի հարցով բանակցությունների 9-րդ փուլը սկսվել է հունվարի 25-ին Վիեննայում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնատեղիում և ավարտվել ուրբաթ երեկոյան:

Պիտակ