Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն միջազգային համագործակցության կոչ է արել
Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն բոլոր իսլամական պետություններին ու կազմակերպություններին առաջարկել է համագործակցել՝ Սաուդյան Արաբիայում սրբավայրերի կառավարման հարցում:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն հայտարարել է, որ առկա փաստերի համաձայն, Սաուդյան Արաբիան անկարող է տնօրինել սրբավայրերի աշխատանքը, հետևաբար այդ կենտրոնները պետք է կառավարվեն միջազգային համագործակցությամբ:
Կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ քննադատել է քաղաքական պատճառներով մուսուլմաններին հաջից զրկելու Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը: Կոմիտեն հայտարարել է, որ Արաբիաում տիրող կոռուպցիան և իսլամական երկրների միջև հաջի ուղեգիրն անարդար կերպով բաշխելը քննադատելի են:
Կոմիտեն իսլամական կազմակերպություններին ու կառույցներին կոչ է Սաուդիան Արաբիայում գտնվող երկու սրբավայրերը միջազգային ջանքերով կառավարել:
Իսլամական երկու սրբավայրերի վերահսկման կոմիտեն կյանքի է կոչվել 2018թ. Մալայզիայում: Տարածած առաջին հաղորդագրության մեջ կոմիտեն հայտարարել է, որ ձգտելու է կանխել հաջի ուխտագնացությունը և սրբավայրերը քաղաքականացնելու փորձերը:
Կոմիտեն Սաուդյան Արաբիային մեղադրել է հաջի ուխտագնացությունը քաղաքական նպատակներին ծառայեցնելու և ուխտավորներին օրինական իրավունքներից զրկելու մեջ: