ԵՄ-ն 14 մլն եվրո է հատկացրել Վրաստանին
Մարտ 15, 2016 12:33 Asia/Tehran
Եվրամիությունը Վրաստանին 14 մլն եվրո է հատկացրել այն համաձայնագրերի իրագործման համար, որոնք երկրի ինտեգրում են նախատեսում եվրոպական կառույցներին։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը։
«Տեխնիկական համագործակցության մեխանիզմ» ֆինանսական պայմանագիրը Թբիլիսիում ստորագրել են եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերի պետնախարար Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանը:
Փաստաթղթի նպատակը Վրաստանի պետական գերատեսչություններին արտակարգ օգնություն ցուցաբերելն է ԵՄ-ի հետ երեք պայմանագրերի՝ ասոցացման մասին համաձայնագրի, վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի և հայրենադարձության մասին համաձայնագրի կատարման գործընթացում։
Պիտակ