ԿԺԴՀ-ի պատվիրակությունը բանակցելու Է մեկնել Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/world-i83087-ԿԺԴՀ_ի_պատվիրակությունը_բանակցելու_Է_մեկնել_Մոսկվա
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը բանակցելու Է մեկնել Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2018 09:08 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ի պատվիրակությունը բանակցելու Է մեկնել Մոսկվա

ԿԺԴՀ-ի պատվիրակությունը բանակցելու Է մեկնել Մոսկվա:

 ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ երկրի ԱԳ նախարարության Եվրոպայի Առաջին դեպարտամենտի ղեկավար Իմ Չհոն Իլի գլխավորությամբ, փետրվարի 2-ին մեկնել Է Մոսկվա՝ ռուս գործընկերների հետ խորհրդակցելու հրատապ հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Փենյանում ՌԴ դեսպանությունում: «Փետրվարի 2-ին ԿԺԴՀ-ում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Մինաեւը Փենյանի Սունան օդանավակայանում ուղեկցել Է ԿԺԴՀ-ի պատվիրակությանը՝ Եվրոպայի Առաջին դեպարտամենտի ղեկավար Իմ Չհոն Իլի գլխավորությամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Facebook-ում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական Էջում:

Armenpress.am