Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցի Բրիտանիա հետաձգվել է
Լրատվական աղբյուրները հայտարարել են որ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը Բրիտանիա հետաձգվել է անորոշ ժամանակով:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի այցը Բրիտանիա, որը նախատեսված էր հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին, հետաձգվել է: Այս մասին հաղորդում է Ալ Ջազիրա հեռուստակայանը:
Հաղորդման համաձայն, Բրիտանիայի պառլամենտի տարբեր կուսակցությունների 17 ներկայացուցիչներ, մի համախոսական ստորագրելով, վարչապետ Թերեզա Մային կոչ են արել չեղարկել Մոհամմեդ բին Սալմանի այցը Լոնդոն:
Բրիտանական խորհրդարանի պատգամավորները Մուհամմադ Բին Սալմանին համարում են Եմենի պատերազմում ծանր հանցագործությունների հեղինակ, որի հետևանքով այդ երկրում առաջացել է մարդկային մեծ աղետ:
Վերջին օրերին քաղաքացիական իրավունքների ակտիվիստներն ու իրավապաշտպանները ցույցեր անցկացնելով Լոնդոնում, պահանջել են արգելել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը Բրիտանյա: