Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցի Բրիտանիա հետաձգվել է
https://parstoday.ir/hy/news/world-i83169-Սաուդյան_Արաբիայի_թագաժառանգի_այցի_Բրիտանիա_հետաձգվել_է
Լրատվական աղբյուրները հայտարարել են որ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը Բրիտանիա հետաձգվել է անորոշ ժամանակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 08:42 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցի  Բրիտանիա հետաձգվել է

Լրատվական աղբյուրները հայտարարել են որ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը Բրիտանիա հետաձգվել է անորոշ ժամանակով:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի այցը Բրիտանիա, որը նախատեսված էր հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին, հետաձգվել է: Այս մասին հաղորդում է Ալ Ջազիրա հեռուստակայանը:

Հաղորդման համաձայն, Բրիտանիայի պառլամենտի տարբեր կուսակցությունների 17 ներկայացուցիչներ, մի համախոսական ստորագրելով, վարչապետ Թերեզա Մային կոչ են արել  չեղարկել Մոհամմեդ բին Սալմանի  այցը Լոնդոն:

Բրիտանական խորհրդարանի պատգամավորները Մուհամմադ Բին Սալմանին համարում են Եմենի պատերազմում ծանր հանցագործությունների հեղինակ, որի հետևանքով այդ երկրում առաջացել է մարդկային մեծ աղետ:

Վերջին օրերին քաղաքացիական իրավունքների ակտիվիստներն ու իրավապաշտպանները ցույցեր անցկացնելով Լոնդոնում,  պահանջել են արգելել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը Բրիտանյա: