ՄԱԿ-ում պարտքերի պատճառով 15 երկիր զրկվել է ձայնի իրավունքից
https://parstoday.ir/hy/news/world-i832-ՄԱԿ_ում_պարտքերի_պատճառով_15_երկիր_զրկվել_է_ձայնի_իրավունքից
15 երկրներ, այդ թվում՝ Վենեսուելան, չեն կարողացել վճարել ՄԱԿ-ի ամենամյա բյուջեի վճարները: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նամակով տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ հայտնում է Associated Press-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2016 11:43 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում պարտքերի պատճառով 15 երկիր զրկվել է ձայնի իրավունքից

15 երկրներ, այդ թվում՝ Վենեսուելան, չեն կարողացել վճարել ՄԱԿ-ի ամենամյա բյուջեի վճարները: Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նամակով տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ այդ ցուցակի մեջ հայտնվել էր նաև Իրանը, սակայն ավելի ուշ Գլխավոր ասամբլեայի մամլո քատուղար Դանիել Թոմասը հայտարարել է, որ Իրանը «հենց նոր վճարեց» և կարող է քվեարկել:

Պան Գի Մունը պարզաբանել է, որ Գլխավոր ասամբլեան թույլ կտա ցուցակում հայտնված երկրներին քվեարկել, եթե նրանք ապացուցեն, որ վճարում չեն կատարել իրենցից կախում չունեցող հանգամանքների պատճառով:

Ավելի վաղ Վենեսուելայի ազգային խորհրդարանը հրաժարվել էր հաստատել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանագիրը տնտեսության արտակարգ իրավիճակի վերաբերյալ: