Լոնդոնում քաղաքացիները բողոքել են Եմենում Ալե Սաուդյան ռեժիմի ոճրագործությունների դեմ
(last modified Mon, 05 Feb 2018 14:51:01 GMT )
Փետրվար 05, 2018 18:21 Asia/Tehran
  • Լոնդոնում քաղաքացիները բողոքել են Եմենում Ալե Սաուդյան ռեժիմի ոճրագործությունների դեմ

Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների դեմ բողոքող տասնյակ քաղաքացիներ հանրահավաք են կազմակերպել Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում գտնվող Արաբիայի դեսպանության շենքի առջև:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, տասնյակ բրիտանացի ցուցարարներ հանրահավաքի ժամանակ պահանջել են անհապաղ վերջ դնել Ռիադի հետ Լոնդոնի զենքի վաճառքի գործարքին:

Մարդու իրավունքների պաշտպան կառույցների հովանավորությամբ և Բրիտանիայի զենքի առևտրի դեմ պայքարող ակտիվիստների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցներն իրենց ձեռքում պաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր. «Դադարեցրե՛ք պատերազմը» և «Դադարեցրե՛ք Արաբիային զենքի վաճառքը» կարգախոսները:

Բրիտանիան ներկայումս աշխարհի մասշտաբով զենք վաճառող երկրորդ խոշոր երկիրն է: 2010 թվականից ի վեր Լոնդոնի կողմից վաճառված սպառազինության երկու երրորդը ուղարկվել է միջինարևելյան տարածաշրջանի երկրներ, այդ թվում Սաուդյան Արաբիա:

Հրապարակված հաղորդումների համաձայն՝ 2015 թվականին Եմենի վրա Սաուդյան Արաբիայի հարձակումներն սկսվելուց ի վեր  Բրիտանիան Արաբիային  մոտ 4 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ զենք վաճառելու լիցենզիա է  տրամադրել: