Լեհաստանը թույլ չի տվել, որ Սիոնիստական ռեժիմի նախարարն այցելի այդ երկիր
https://parstoday.ir/hy/news/world-i83529-Լեհաստանը_թույլ_չի_տվել_որ_Սիոնիստական_ռեժիմի_նախարարն_այցելի_այդ_երկիր
Իսրայելի ռեժիմի կրթության նախարարի հակա-լեհական դիրքորոշման պատճառով Վարշավան չեղյալ է հայտարարել նրա այցը Լեհաստան: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 16:25 Asia/Tehran
  • Լեհաստանը թույլ չի տվել, որ Սիոնիստական ռեժիմի նախարարն այցելի  այդ երկիր

Իսրայելի ռեժիմի կրթության նախարարի հակա-լեհական դիրքորոշման պատճառով Վարշավան չեղյալ է հայտարարել նրա այցը Լեհաստան: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Իսրայելի ռեժիմի կրթության նախարար Նաթալի Բենեթն իր արտահայտություններում Լեհաստանի ժողովրդին մեղադրել է երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեաներին կոտորելու հարցում աջակցելու մեջ, ինչի հետևանքով Վարշավան չեղյալ է հայտարարել նրա այցը Լեհաստան:

Լեհաստանի կառավարության խոսնակ Ջուանա Կոպսինսկան երկուշաբթի օրը հեռուստատեսության եթերում ասել է.«Այցը տեղի չի ունենա»:

Անցած շաբաթ Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը ընդունել է օրենք, որն արգելում է մեղադրել լեհերին Հոլոքոստին աջակցելու համար: