Մոգերինին կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարգումը
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարգումը, նշելով.«Թուրքիան չի կարող Սիրիայի ռազմական գործողություններով ամրապնդել իր անվտանգությունը»:
«Ռուսիա Ալ-Յոմ» գործակալությունը հաղորդել է.«Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդարանական նիստում Ֆեդերիկա Մոգերինին ասել է .«Սիրիայի հարցը հնարավոր չէ կարգավորել նոր ճակատներ ստեղծելու միջոցով, քանի որ իրական անվտանգությունը պետք է հաստատվի քաղաքական ճանապարհով և բանակցությունների արդյունքում»:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն հավելել է. «Թուրքիան չի կարող Սիրիայում ռազմական գործողություններում ամրապնդել իր անվտանգությունը»:
Նշելով, որ պատերազմը երբեք չպետք է բարդացնի խաղաղության հաստատումը, Մոգերինին ասել է.«Պետք է կենտրոնանալ միմիայն ՄԱԿ-ի կողմից հաստատված հակաահաբեկչական պատերազմի վրա: Այդ հարցում Թուրքիան հատուկ պատասխանատվություն ունի»: