2017 թվականի պատերազմներին ու զինված բախումներին 250 հազար երեխաներ են մասնակցել
ՄԱԿ-ի մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեղեկացրել է 2017 թվականին աշխարհի տարբեր պատերազմներում ու բախումներում 250 հազար երեխաների մասնակցության մասին:
Համաձայն «Ֆրանս 24» հեռուստակայանի հաղորդման՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկուշաբթի օրը պատերազմներում մանուկների օգտագործման դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարել է. «Աշխարհի մանուկ-զինվորների մեկ երրորդն Աֆրիկայում են»:
«Հարավային Սուդանը, որը ավելի քան չորս տարի է, ինչ մխրճված է քաղաքացիական պատերազմի մեջ, ամենաշատն է առնչվում այս խնդրին»․ ասվում է է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն այդ զեկույցում նաև նշել է. «Աշխարհի 20 երկրներում մանուկ-զինվորները պարտադրվում են կռվել կամ մահապարտ գործողություններ իրականացնել և ապրել Սուդանի ժողովրդավարական բանակի կամ Բուքոհարամի նման խմբերի անդամների կողքին»:
ՄԱԿ-ի այս կառույցը նաև տեղեկացրել է պատերազմներից և մասնավորապես սեռական բնույթի բռնություններից տուժած երեխաների համար իր վերականգնողական ծրագրերի ու ջանքերի մասին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ այս պահին 230 հազար երեխաներ մեծանում են պատերազմական շրջաններում: