Թրամփը սպառնացել է Չինաստանին և Հարավային Կորեային
ԱՄՆ նախագահը հակադարձ քայլերով է սպառնացել Ասիայում Վաշինգտոնի առևտրական երկու խոշոր գործընկերներին:
«Մեհր» գործակալության հաղորդման համաձայն ՝ Թրամփը Պեկինին մեղադրել է ԱՄՆ-ի պողպատի ու ալյումինի արդյունաբերություններին վնասելու մեջ, հայտարարելով, որ նկատի է ունենալու բոլոր տարբերակները, նաև սակագների ու քվոտաների սահմանումը:
Հարկ է նշել, որ Թրամփն ԱՄՆ առևտրի նախարարությունից երկու մտահոգիչ զեկույցներ էր ստացել ՝ պողպատի ու ալյումինի արտահանումների համար Չինաստանի սուբսիդների մասին:
ԱՄՆ նախագահը վճռակամորեն է խոսում Պեկինի դեմ հակադարձ քայլերի մասին:
Փորձագետների համոզմամբ, ԱՄՆ-ի կողմից ցանկացած պատժամիջոցի կիրառում, Չինաստանին հակադարձ քայլի է դրդելու, ինչը կարող է հանգեցնել աշխարհի երկու մեծ տնտեսությունների միջև առևտրական պատերազմի:
Թրամփը նաև խստորեն քննադատել է 2012 թվականին օրենքի ուժ ստացած Վաշինգտոն-Սեուլ ազատ առևտրի համաձայնությունը, հայտարարելով, որ այդ համաձայնությունը Վաշինգտոնին միմիայն վնաս է բերել: