Երկրի յուրաքանչյուր վեցերորդ երեխան ապրում է զինված հակամարտության գոտում
https://parstoday.ir/hy/news/world-i84417-Երկրի_յուրաքանչյուր_վեցերորդ_երեխան_ապրում_է_զինված_հակամարտության_գոտում
Երկրի յուրաքանչյուր վեցերորդ երեխան ներկայումս ապրում է զինված հակամարտության գոտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 06:32 Asia/Tehran
  • Երկրի յուրաքանչյուր վեցերորդ երեխան ապրում է զինված հակամարտության գոտում

Երկրի յուրաքանչյուր վեցերորդ երեխան ներկայումս ապրում է զինված հակամարտության գոտում:

1990-ականների սկզբի համեմատ՝ նման երեխաների թիվը ավելացել է ավելի քան 75 տոկոսով եւ հասել 357 միլիոնի, նշվում է Save the Children հումանիտար կազմակերպության «Պատերազմը երեխաների դեմ» զեկույցում, հաղորդում է DW-ն:

Զեկույցում նշվում է, որ այս երեխաների գրեթե կեսը՝ 165 միլիոնը, ապրում է հատկապես մեծ հակամարտությունների գոտիներում, հաճախ չի հաճախում դպրոց եւ բժշկական հաստատություններ եւ բռնության մեծ ռիսկի է ենթարկում:

Սիրիան, Աֆղանստանը եւ Սոմալին, ինչպես նաեւ Նիգերիան, Հարավային Սուդանը, Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Եմենը եւ Իրաքը համարվում են երեխաների համար առավել վտանգավոր երկրներ:

2010 թվականից ի վեր ամբողջ աշխարհում սպանված եւ վիրավոր երեխաների թիվը գրեթե եռապատկվել է, հիմնականում բնակեցված տարածքներում պայթուցիկ նյութերի օգտագործման հետեւանքով, ինչպես նաեւ զինված հակամարտությունների երկարաձգման եւ ինտենսիվության պատճառով:

News.am