Մոգերինին հայտնել է Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման ամսաթիվը
https://parstoday.ir/hy/news/world-i84465-Մոգերինին_հայտնել_է_Սիրիայի_հումանիտար_օգնությանը_նվիրված_խորհրդաժողովի_անցկացման_ամսաթիվը
Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելուն եւ նրա ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելուն նվիրված խորհրդաժողովը ապրիլի 24-25-ին կանցկացվի Բրյուսելում ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համանախագահությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 15:10 Asia/Tehran
  •  Մոգերինին հայտնել է Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողովի անցկացման ամսաթիվը

Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանն աջակցելուն եւ նրա ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելուն նվիրված խորհրդաժողովը ապրիլի 24-25-ին կանցկացվի Բրյուսելում ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համանախագահությամբ:

Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Խորհրդաժողովը, որը մենք ապրիլի 24-25-ին Բրյուսելում կանցկացնենք ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համանախագահությամբ, մեզ հնարավորություն կտա քաղաքական աջակցություն մոբիլիզացնել ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցող գործընթացին եւ հումանիտար օգնություն սիրիացիներին երկրի ներսում ու տարածաշրջանում»,-լրագրողներին ասել Է Մոգերինին՝ Սոֆիայում ամփոփելով ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստի արդյունքները:

ԵՄ-ն նախագահող Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիեւայի խոսքով՝ «խորհրդաժողովը տարածաշրջանային բոլոր ուժերին, ԵՄ-ին եւ ՄԱԿ-ին հնարավորություն կտա նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել Սիրիայի ապագան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 1in.am