Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում
Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել ԷԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: «Սիրիայի խնդիրների կարգավորման շուրջ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բանակցությունները շարունակվում են: Մարտի 14-ին Մոսկվայում հանդիպում կանցկացվի մեր արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Մարտի 16-ին Աստանայում Իրանի մասնակցությամբ կկայանա եռակողմ հանդիպում»,- ասել Է նա լրագրողներին Անկարայում: Բոզդաղի խոսքով՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը պլանավորվում Է ապրիլի սկզբին Թուրքիայում, բայց ամսաթիվը դեռեւս որոշված չԷ: Դրանից հետ, ինչպես սպասվում Է, տեղի կունենա ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը՝ նվիրված Սիրիային, հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am