Կանադան մտահոգություն է հայտնել աֆրիկացի փախստականների հետ Իսրայելի ռեժիմի վերաբերմունքի կապակցությամբ
Կանադան խիստ մտահոգություն է հայտնել աֆրիկացի փախստականների հետ Իսրայելի ռեժիմի վերաբերմունքի կապակցությամբ:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կանադայի արտգործնախարարության խոսնակ՝ Քրիստիա Ֆրիլանդն ասել է, որ իր երկրին խիստ մտահոգում է Սուդանի և Էրիթրեայի հազարավոր անօրինական փախստականներին վտարելու Իսրայելի ռեժիմի քայլը:
Կանադայի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ իր երկիրը չի հովանավորում փախստականներին հեռացնելու քաղաքականությունը, որը հակասում է Ժնևյան համաձայնությանը և Իսրայելի ռեժիմն այդ համաձայնության ստորագրողներից է եղել:
Նա նշել է, որ Կանադան բևնագրավյալ Պաղեստինից աֆրիկյան գաղթականների ապաստանության ամենաշատ դիմումն ունի:
Թել Ավիվը Սուդանի և Էրիթրեայի հազարավոր անօրինական փախստականներին զգուշացրել է, որ նախքան ապրիլ ամիսը պետք է հեռանան Պաղեստինի բռնագրաված տարածքներից, հակառակ դեպքում կալանավորվելու են:
ՄԱԿ-ը դատապարտել է փախստականներին հեռացնելու քաղաքականությունը: