Փարիզը՝ Ալիեւի հայտարարության մասին. Կոչ ենք անում զերծ մնալ համանման հայտարարություններից
https://parstoday.ir/hy/news/world-i84895-Փարիզը_Ալիեւի_հայտարարության_մասին._Կոչ_ենք_անում_զերծ_մնալ_համանման_հայտարարություններից
Պաշտոնական Փարիզը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հերթական ագրեսիվ հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2018 11:36 Asia/Tehran
  • Փարիզը՝ Ալիեւի հայտարարության մասին. Կոչ ենք անում զերծ մնալ համանման հայտարարություններից

Պաշտոնական Փարիզը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հերթական ագրեսիվ հայտարարությունը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը փետրվարի 8-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հայտարարության նկատմամբ այն մասին, որ «Երեւանն ու Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքներն են», եւ որ այս հայտարարությունը հակասում է Մինսկի խմբի սկզբունքներին, ինչպես նաեւ սպառնալիք է պարունակում Հայաստանի գոյությանը, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝

«Ֆրանսիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ բանակցություններով կարգավորելու գործընթացին: Ֆրանսիան հակամարտության կողմերին կոչ է անում աշխատել նաեւ այս ուղղությամբ, զերծ մնալ ցանկացած հայտարարությունից եւ գործողություններից, որոնք կարող են լարվածության պատճառ դառնալ»:

NEWS.am