Էմանուել Մակրոնի վարկանիշը 50%-ից ցած է իջել
https://parstoday.ir/hy/news/world-i84981-Էմանուել_Մակրոնի_վարկանիշը_50_ից_ցած_է_իջել
Հասարակական կարծիքի ուսումնասիրման Ֆրանսիական համալսարանի հարցումներով 1 ամսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է 6 տոկոսով: Հարցումն իրականացվել է 18 տարեկանից բարձր ֆրանսիացիների շրջանում հեռախոսով կամ առցանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 07:01 Asia/Tehran
  • Էմանուել Մակրոնի վարկանիշը 50%-ից ցած է իջել

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Ֆրանսիական համալսարանի հարցումներով 1 ամսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն ընկել է 6 տոկոսով: Հարցումն իրականացվել է 18 տարեկանից բարձր ֆրանսիացիների շրջանում հեռախոսով կամ առցանց:

Հարցվածների ընդամենը 44 տոկոսն էր գոհ նախագահի գործունեությունից, որոնցից 5 տոկոսը՝ շատ գոհ էին, 39 տոկոսը՝ ավելի շատ գոհ էին, քան դժգոհ: Գործող նախագահի հանդեպ առավել քննադական էին տրամադրված թոշակառուները, միջին խավի ներկայացուցիչները: Դժգոհությունները հիմնականում կապված են Մակրոնի նախընտրական խոստումների չիրականացման հետ, որոցից է քաղաքացիների գնողունակության բարձրացումը: «Բնակիչների գնողունակության խնդիրը հարցականի տակ է դնում Մակրոնի՝ երկիրը փոխելու կարողությունը»,-ասում է ինստիտուտի փոխտնօրեն Ֆրեդերիկ Դաբին: Այսուհանդերձ, Էմանուել Մակրոնն ավելի հանրաճանաչ է, քան իր նախորդները: Նախագահության նույն շրջանում Սարկոզիին վստահում էր բնակչության ընդամենը 38%-ը, իսկ Օլանդին՝ 37%-ը:

Ankakh.com