Amnesty International կազմակերպությունը քննադատել է Ֆրանսիային
https://parstoday.ir/hy/news/world-i84993-amnesty_international_կազմակերպությունը_քննադատել_է_Ֆրանսիային
Amnesty International կազմակերպությունը խստորեն քննադատել է Ֆրանսիային՝ Ռիադին զենքի վաճառքը շարունակելու համար: Ռիադն այդ զենքերը օգտագործում է Եմենի դեմ ռազմական ոտնձգության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 07:53 Asia/Tehran
  • Amnesty International կազմակերպությունը քննադատել է Ֆրանսիային

Amnesty International կազմակերպությունը խստորեն քննադատել է Ֆրանսիային՝ Ռիադին զենքի վաճառքը շարունակելու համար: Ռիադն այդ զենքերը օգտագործում է Եմենի դեմ ռազմական ոտնձգության համար:

Ալ-Ջազիրա գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Amnesty International կազմակերպությունը մի զեկույցում Ֆրանսիային կոչ է արել հաշվի առնելով Էմիրությունների ու Սաուդյան Արաբիայի կողմից գործադրվող պատերազմական հանցագործությունները, դադարեցնել զենքի արտահանումները այդ երկրներ:

«Եմենի խաղաղ քաղաքցիներն այդ երկրում շարունակվող պատերազմի պատօարւվ մեծ գին են վճարել և հակամարտող կողմերն են պատասխանատու այս իրավիճակի ստեղծման համար»,- հավաստել է Amnesty International կազմակերպությունը:

2014թ. նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիան 2 մլրդ. 800 մլն. եվրո կազմող զենքի գնման պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային զենք վաճառելու պատօառով, Ֆրանսիան արժանացել է մարդու իրավունքների պաշտպան խմբերի քննադատություններին:

Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական ոտնձգության հետևանքով, առ այսօր զոհվել ու վիավորվել են տասնյակ հազարավոր եմենցիներ և միլիոնավորը հայտնվել են անօթևանի կարգավիճակում: