Amnesty International կազմակերպությունը քննադատել է Ֆրանսիային
Amnesty International կազմակերպությունը խստորեն քննադատել է Ֆրանսիային՝ Ռիադին զենքի վաճառքը շարունակելու համար: Ռիադն այդ զենքերը օգտագործում է Եմենի դեմ ռազմական ոտնձգության համար:
Ալ-Ջազիրա գործակալության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, Amnesty International կազմակերպությունը մի զեկույցում Ֆրանսիային կոչ է արել հաշվի առնելով Էմիրությունների ու Սաուդյան Արաբիայի կողմից գործադրվող պատերազմական հանցագործությունները, դադարեցնել զենքի արտահանումները այդ երկրներ:
«Եմենի խաղաղ քաղաքցիներն այդ երկրում շարունակվող պատերազմի պատօարւվ մեծ գին են վճարել և հակամարտող կողմերն են պատասխանատու այս իրավիճակի ստեղծման համար»,- հավաստել է Amnesty International կազմակերպությունը:
2014թ. նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիան 2 մլրդ. 800 մլն. եվրո կազմող զենքի գնման պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային զենք վաճառելու պատօառով, Ֆրանսիան արժանացել է մարդու իրավունքների պաշտպան խմբերի քննադատություններին:
Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական ոտնձգության հետևանքով, առ այսօր զոհվել ու վիավորվել են տասնյակ հազարավոր եմենցիներ և միլիոնավորը հայտնվել են անօթևանի կարգավիճակում: