Բրիտանիայի խորհրդարանը դեմ է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցին
https://parstoday.ir/hy/news/world-i85021-Բրիտանիայի_խորհրդարանը_դեմ_է_Սաուդյան_Արաբիայի_թագաժառանգի_այցին
Բրիտանիայի խորհրդարանի քսաներկու պատգամավորներ միացել են Սաուդյան Արաբիայի արքայազնի Բրիտանիա կատարելիք այցի դեմ քարոզարշավին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2018 13:07 Asia/Tehran
  • Բրիտանիայի խորհրդարանը դեմ է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցին

Բրիտանիայի խորհրդարանի քսաներկու պատգամավորներ միացել են Սաուդյան Արաբիայի արքայազնի Բրիտանիա կատարելիք այցի դեմ քարոզարշավին:

Բրիտանիայի պառլամենտում տարբեր կուսակցությունների քսաներկու պատգամավորներ հայտարարել են որ դեմ են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար և արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի՝ այդ երկիր կատարելիք այցին: Այս մասին հաղորդում է Կաթարի « Ալ-Շարղ »օրաթերթը:

Հաղորդման համաձայն, այցին դեմ պատգամավորները Բեն Սալմանին մեղադրում են  Եմենի դեմ հրահրած պատերազմի, Բահրեյնի ու Կատարի նկատմամբ հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի Բրիտանիա կատարելիք այցը արգելելու պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների ակտիվիստները և փաստաբանները, ինչպես նաև Բրիտանիայի իրավապաշտպան կազմակերպությունները, կոչ էին արել դադարեցնել բրիտանական սպառազինության մատակարարումը Սաուդյան Արաբիային: