Բրիտանիայի խորհրդարանը դեմ է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցին
Բրիտանիայի խորհրդարանի քսաներկու պատգամավորներ միացել են Սաուդյան Արաբիայի արքայազնի Բրիտանիա կատարելիք այցի դեմ քարոզարշավին:
Բրիտանիայի պառլամենտում տարբեր կուսակցությունների քսաներկու պատգամավորներ հայտարարել են որ դեմ են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար և արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի՝ այդ երկիր կատարելիք այցին: Այս մասին հաղորդում է Կաթարի « Ալ-Շարղ »օրաթերթը:
Հաղորդման համաձայն, այցին դեմ պատգամավորները Բեն Սալմանին մեղադրում են Եմենի դեմ հրահրած պատերազմի, Բահրեյնի ու Կատարի նկատմամբ հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգի Բրիտանիա կատարելիք այցը արգելելու պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների ակտիվիստները և փաստաբանները, ինչպես նաև Բրիտանիայի իրավապաշտպան կազմակերպությունները, կոչ էին արել դադարեցնել բրիտանական սպառազինության մատակարարումը Սաուդյան Արաբիային: