ԱՄՆ-ում ԵՄ դեսպան. Բրյուսելը չի հովանավորելու Իրանի դեմ հրթիռային շրջափակումը
https://parstoday.ir/hy/news/world-i85501-ԱՄՆ_ում_ԵՄ_դեսպան._Բրյուսելը_չի_հովանավորելու_Իրանի_դեմ_հրթիռային_շրջափակումը
Եվրոպան չի պաշտպանելու հրթիռային ծրագրի նման պատճառաբանությամբ Իրանի դեմ առևտրական շրջափակումների վերականգնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 04:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ԵՄ դեսպան. Բրյուսելը չի հովանավորելու Իրանի դեմ հրթիռային շրջափակումը

Եվրոպան չի պաշտպանելու հրթիռային ծրագրի նման պատճառաբանությամբ Իրանի դեմ առևտրական շրջափակումների վերականգնումը:

«Բլումբերգ» ինտերնետային կայքը, հղում կատարելով ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Դեյվիդ Օ՛Սալիվանին գրել է. «Իրանի դեմ շրջափակումները դադարեգվել են, և նկատի առնելով Իրանի բարիացակամությունը, հնարավոր չի լինելու դրանք վերականգնել»:

«Եվրոպացի գործընկերների հետ իրենց բանակցություններում ամերիկացի պաշտոնատարները կենտրոնացել են Իրանի բալիստիկ հրթիռների ընդլայնման ծրագրի սանձման վրա, որի մասին որևէ ընդգծում չկա 2015 թվականի համաձայնության մեջ»,-հավելել է ԱՄՆ-ում ԵՄ դեսպանը:

Օ՛Սալիվանը  նշել է, որ Եվրոպան փորձելու է իր դիրքորոշումներն ԱՄՆ-ի դիրքորոշումներին համապատասխանեցնելու համար որևէ լուծում գտնել:  «Եվրոպան չի գնալու որևէ քայլի, ինչը կարող է վտանգել միջուկային համաձայնությունը և այդ կապակցությամբ կրկին բանակցություն չի վարելու». ասել է նա: