Միգրանտ կանայք ու երեխաներն ԱՄՆ-ի կալանավայրերում վատ պայմաններում են պահվում
https://parstoday.ir/hy/news/world-i85573-Միգրանտ_կանայք_ու_երեխաներն_ԱՄՆ_ի_կալանավայրերում_վատ_պայմաններում_են_պահվում
Human Rights Watch կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի սահմանային կալանավայրերում կանանց ու երեխաների ցավալի վիճակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2018 03:56 Asia/Tehran
  • Միգրանտ կանայք ու երեխաներն ԱՄՆ-ի կալանավայրերում վատ պայմաններում են պահվում

Human Rights Watch կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի սահմանային կալանավայրերում կանանց ու երեխաների ցավալի վիճակի կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Human Rights Watch կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտարարել է. «ԱՄՆ-ի սահմանապահ ուժերն անօրինական միգրանտներին ձերբակալելուց հետո, ընտանիքի անդամներին, այդ թվում երեխաներին,  առանձնացնում են և նրանց պահում սառը սենյակներում, որտեղ չկա ջեռուցում և առողջապահական համատապասխան պայմաններ»:

Հաղորդման համաձայն, նման կալանավայրերում միգրանտների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը նվաստացուցիչ է և պատժի բնույթ է կրում, իսկ ընտանիքի անդամներին առանձնացնելը խիստ կերպով վտանգում է նրանց հոգեկան առողջությունը:

«Միգրանտների կալանավայրերի պայմանները ոչ միայն անարդար, այլ միանշանակ վնասակար են, հատկապես այնպիսի անձանց համար ովքեր ավելի վաղ իրենց հայրենիքում կտտանքների ու բռնության զոհ են դարձել»,-հավելել է  կազմակերպությունը: