Միգրանտ կանայք ու երեխաներն ԱՄՆ-ի կալանավայրերում վատ պայմաններում են պահվում
Human Rights Watch կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի սահմանային կալանավայրերում կանանց ու երեխաների ցավալի վիճակի կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Human Rights Watch կազմակերպությունը չորեքշաբթի օրը հայտարարել է. «ԱՄՆ-ի սահմանապահ ուժերն անօրինական միգրանտներին ձերբակալելուց հետո, ընտանիքի անդամներին, այդ թվում երեխաներին, առանձնացնում են և նրանց պահում սառը սենյակներում, որտեղ չկա ջեռուցում և առողջապահական համատապասխան պայմաններ»:
Հաղորդման համաձայն, նման կալանավայրերում միգրանտների հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը նվաստացուցիչ է և պատժի բնույթ է կրում, իսկ ընտանիքի անդամներին առանձնացնելը խիստ կերպով վտանգում է նրանց հոգեկան առողջությունը:
«Միգրանտների կալանավայրերի պայմանները ոչ միայն անարդար, այլ միանշանակ վնասակար են, հատկապես այնպիսի անձանց համար ովքեր ավելի վաղ իրենց հայրենիքում կտտանքների ու բռնության զոհ են դարձել»,-հավելել է կազմակերպությունը: