Ռասսայական խտրականություն՝ Լոնդոնի քաղաքապետարանում
(last modified Fri, 02 Mar 2018 14:36:15 GMT )
Մարտ 02, 2018 18:06 Asia/Tehran
  • Ռասսայական խտրականություն՝ Լոնդոնի քաղաքապետարանում

Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքապետարանին կից կազմակերպությունների սևամորթ և ասիական ծագում ունեցող աշխատողների աշխատավարձը 37 տոկոսով զիջում է սպիտակամորթ աշխատողների աշխատավարձերին:

Վկայակոչելով Լոնդոնի քաղաքապետ Սադեղ Խանին, «Գարդիան» օրաթերթը գրել է, որ Լոնդոնի ոստիկանությունում ևս ոչ-սպիտակամորթների նկատմամբ խտրականություն է կիրառվում:

Լոնդոնի քաղաքապետն անընդունելի և անարդար է համարել այդ խտրական վերաբերմունքը: Սադեղ Խանը նշել է, որ ոչ միայն հասարակ աշխատանքներում, այլև վարչական աշխատանքներում ևս ասիացիներն ու սևամորթները ցածր աշխատավարձ են ստանում բրիտանացիների համեմատությամբ:

Լոնդոնում կանայք ևս միևնույն աշխատանքի համար 30 տոկոսով ավելի ցածր աշխատավարձ են ստանում տղամարդկանցից: