Բրիտանիայի քաղաքացիները դեմ են սաուդցի գահաժառանգի այցելությանը Լոնդոն
https://parstoday.ir/hy/news/world-i85861-Բրիտանիայի_քաղաքացիները_դեմ_են_սաուդցի_գահաժառանգի_այցելությանը_Լոնդոն
Բրիտանացիներն, անդրադառնալով Եմենի իրավազուրկ ժողովրդի դեմ Սաուդյան ռեժիմի ոճրագործություններին, պահանջել են չեղարկել սաուդցի գահաժառանգի այցելությունը Լոնդոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 15:08 Asia/Tehran
  • Բրիտանիայի քաղաքացիները դեմ են սաուդցի գահաժառանգի այցելությանը Լոնդոն

Բրիտանացիներն, անդրադառնալով Եմենի իրավազուրկ ժողովրդի դեմ Սաուդյան ռեժիմի ոճրագործություններին, պահանջել են չեղարկել սաուդցի գահաժառանգի այցելությունը Լոնդոն:

Մուհամմեդ Բեն Սալմանի Լոնդոն այցելության ընդդիմադիրները վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են չեղարկել հրավերը:

Սաուդցի գահաժառանգի բրիտանացի ընդդիմադիրները ստորագրահավաք են կազմակերպել, որտեղ նշել են, որ  Սաուդյան Արաբիան ամենավատ անցյալն ունի մարդու իրավունքների ոլորտում:

Ստորագրած փաստաթղթում բրիտանացիներն անդրադարձել են Եմենում այդ ռեժիմի ոճրագործություններին և անմեղ կանանց ու երեխաների սպանությանը, նշելով, որ ռմբակոծությունները ղեկավարվել են սաուդցի գահաժառանգի կողմից, որոնց հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր մարդիկ, տարածվել է սով ու հումանիտար ճգնաժամ:

Բրիտանացի բողոքարարները նաև դատապարտել են Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելու Լոնդոնի քայլը:

Ստորագրահավաքին մասնակցել  են ավելի քան 11 հազար բրիտանացիներ։ Բրիտանիայի Սահմանադրության համաձայն, եթե ավելի քան 100 հազար ստորագրություն ունենա, ապա խորհրդարանը պարտավոր է օրակարգ մտցնել տվյալ խնդիրը։