Ֆրանսիան մտադիր է բաց երկխոսություն վարել Իրանի հետ
Փարիզը մտադիր է շարունակել Իրանի հետ անկեղծ եւ հստակ երկխոսությունը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի՝ Թեհրան կայանալիք այցի նախօրեին այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարտի 5-ին նախատեսված այցը կենտրոնացած կլինի երեք հիմնական թեմաների շուրջ` Իրանի միջուկային ծրագրի, բալիստիկ փորձարկումների եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում Իրանի դերի մասին: «Ֆրանսիան վճռական է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ այս լավ համաձայնությունը պահպանելու հարցում եւ հակված է կողմերի ստանձնած պարտավորությունների պարտադիր կատարմանը… Իրանը պետք է շարունակի խստորեն հետեւել իր պարտավորություններին: Միեւնույն ժամանակ, մեզ համար, ինչպես նաեւ՝ Իրանի, կարեւոր է փոխգործակցության վերսկսումն ու եվրոպական ներդրումների շարունակումն այս երկրում»,- նշել է գերատեսչությունը:
News.am