Ֆրանսիան մտադիր է բաց երկխոսություն վարել Իրանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i85867-Ֆրանսիան_մտադիր_է_բաց_երկխոսություն_վարել_Իրանի_հետ
Փարիզը մտադիր է շարունակել Իրանի հետ անկեղծ եւ հստակ երկխոսությունը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի՝ Թեհրան կայանալիք այցի նախօրեին այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 16:08 Asia/Tehran
  •  Ֆրանսիան մտադիր է բաց երկխոսություն վարել Իրանի հետ

Փարիզը մտադիր է շարունակել Իրանի հետ անկեղծ եւ հստակ երկխոսությունը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի՝ Թեհրան կայանալիք այցի նախօրեին այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարտի 5-ին նախատեսված այցը կենտրոնացած կլինի երեք հիմնական թեմաների շուրջ` Իրանի միջուկային ծրագրի, բալիստիկ փորձարկումների եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում Իրանի դերի մասին: «Ֆրանսիան վճռական է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ այս լավ համաձայնությունը պահպանելու հարցում եւ հակված է կողմերի ստանձնած պարտավորությունների պարտադիր կատարմանը… Իրանը պետք է շարունակի խստորեն հետեւել իր պարտավորություններին: Միեւնույն ժամանակ, մեզ համար, ինչպես նաեւ՝ Իրանի, կարեւոր է փոխգործակցության վերսկսումն ու եվրոպական ներդրումների շարունակումն այս երկրում»,- նշել է գերատեսչությունը:

News.am