Աֆրիկայի զարգացման հանդեպ Չինաստանի մոտեցումը «խրախուսում է կախվածությունը». Թիլերսոն
(last modified Wed, 07 Mar 2018 06:26:22 GMT )
Մարտ 07, 2018 09:56 Asia/Tehran
  • Աֆրիկայի զարգացման հանդեպ Չինաստանի մոտեցումը «խրախուսում է կախվածությունը». Թիլերսոն

Աֆրիկայի զարգացման հանդեպ Չինաստանի մոտեցումը «խրախուսում է կախվածությունը» վտանգում է ինքնիշխանությանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է AFP-ն:

«Չինական ներդրումները Աֆրիկայի ենթակառուցվածքների պակասի խնդիրը լուծելու ներուժ ունեն, բայց Չինաստանի մոտեցումը հանգեցրել է պարտքի աճին եւ շատ երկրներում փոքր թվով աշխատատեղերի ավելացմանը», - ասել է նա՝ ելույթ ունենալով Ջորջ Մեյսոնի համալսարանում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «պայծառ ապագա» է տեսնում  Աֆրիկայի համար եւ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «նպատակ ունի Աֆրիկայում կյանքեր փրկել»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է եւս կես միլիարդ դոլար հատկացնել մարդասիրական օգնության համար՝ «սովի հաղթահարման եւ հակամարտությունների հետ կապված խնդիրների լուծման համար»:

News.am