Բրիտանիայի ժողովուրդը դժգոհ է Լոնդոն-Ռիադ համաձայնությունից
https://parstoday.ir/hy/news/world-i86371-Բրիտանիայի_ժողովուրդը_դժգոհ_է_Լոնդոն_Ռիադ_համաձայնությունից
Բրիտանիայի քաղաքական գործիչներն ու ժողովուրդը դժգոհ են Արաբիայի և այդ երկրի կառավարության միջև ձեռք բերված առևտրային համաձայնագրից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 13:24 Asia/Tehran
  • Բրիտանիայի ժողովուրդը դժգոհ է Լոնդոն-Ռիադ համաձայնությունից

Բրիտանիայի քաղաքական գործիչներն ու ժողովուրդը դժգոհ են Արաբիայի և այդ երկրի կառավարության միջև ձեռք բերված առևտրային համաձայնագրից:

«Գարդիան» թերթի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝  Բրիտանիայի կառավարության Միջազգային զարգացման հարցերով նախարար Քեյթ Օսամուրն ասել է.«Թերեզա Մեյի կառավարությունը Ռիադի հետ առևտրային պայմանագիր կնքելով համագործակցում է այնպիսի մի երկրի հետ, որը աշխարհում տիրող մարդու իրավունքների մեծագույն ճգնաժամի պատասխանատուն է»:

Որոշ բրիտանացիներ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ամոթալի են համարել այդ վիճահարույց համաձայնությունը և այն որակել են որպես «ազգային խայտառակություն»:

Բրիտանիայի կառավարությունը Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմադ Բեն Սալմանի Լոնդոն կատարած այցի ընթացքում այդ երկրի հետ համագործակցության փաստաթղթեր է ստորագրել: Մոհամմադ Բեն Սալմանի Բրիտանիա կատարած այցի դեմ ժողովրդական բողոքի ակցիաներ տեղի ունեցան:

Արաբիան և Բրիտանիան ուրբաթ օրը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ռիադը 48  Eurofighter Typhoon («Եվրոֆայթեր Թայֆուն») կործանիչներ է գնելու Լոնդոնից: