ԵՄ-ը կդիմակայի ԱՄՆ-ի տնտեսական իմպերիալիզմին
Եվրահանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ Եվրամիությունը դիմակայելու է ԱՄՆ-ի տնտեսական իմպերիալիզմին:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յիրկի Կատաինեն ասել է.«Պետք է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել համաշխարհային առևտրի ոլորտում հակամարտությունը կանխելու նպատակով»:
Նա հավելել է.«Այս բանակցության նպատակն է դիմակայել միջազգային օրենքների դեմ ԱՄՆ-ի միակողմանի քայլերին»:
Եվրամիությունը ԱՄՆ-ի կառավարությանը զգուշացրել է պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսային սակագների ավելացումը չկանխվելու դեպքում առևտրային պատերազմ ծագելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի առևտրի հարցերով ներկայացուցիչ Ռոբերթ Լայթիզերը շաբաթ օրը Բրյուսելում հանդիպելու է Եվրոպայի առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը երկու փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն առաջիկա 15 օրերի ընթացքում 25 տոկոսանոց հարկ է սահմանվելու պողպատի և 10 տոկոս հարկ՝ ալյումին ներմուծումների համար: