Պուտին. Սիրիան քիմիական զենք չունի
https://parstoday.ir/hy/news/world-i86405-Պուտին._Սիրիան_քիմիական_զենք_չունի
Ռուսաստանի նախագահը շաբաթ օրը ԱՄՆ-ի «Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցու նշել Է, որ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենք կիրառվելու մասին տարածվող լուրերն անհիմն են: Նա ընդգծել է, որ ահաբեկիչներն են այդ երկրում քիմիական զենք օգտագործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 03:56 Asia/Tehran
  • Պուտին. Սիրիան քիմիական զենք չունի

Ռուսաստանի նախագահը շաբաթ օրը ԱՄՆ-ի «Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցու նշել Է, որ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենք կիրառվելու մասին տարածվող լուրերն անհիմն են: Նա ընդգծել է, որ ահաբեկիչներն են այդ երկրում քիմիական զենք օգտագործում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վլադիմիր Պուտինը հավելել է. «Ահաբեկիչները փորձում են քիմիական հարձակումները վերագրել Սիրիայի կառավարությանը»:

«Ահաբեկիչները նման քայլերով նպատակ ունեն Սիրիայի կառավարության դեմ պայքարի համար համախմբել իրենց անդամներին»,-նշել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը, պահանջել է այդ կապակցությամբ լիարժեք հետաքննություն անցկացնել:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մի քանի անգամ փորձ են կատարել Սիրիայում քիմիական հարձակումները վերագրել այդ երկրի կառավարությանը, ինչը Դամասկոսը հերքել է:

Պաշտոնական հաղորդումների համաձայն, ահաբեկիչները մինչ այսօր Իրաքում ու Սիրիայում մի քանի անգամ քիմիական զենք են օգտագործել: