ԱՄՆ նախկին դեսպան .«Արաբիան օգնել է ԻԼԻՊ-ի ստեղծմանը»
https://parstoday.ir/hy/news/world-i86423-ԱՄՆ_նախկին_դեսպան_._Արաբիան_օգնել_է_ԻԼԻՊ_ի_ստեղծմանը
ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպանն ասել է .«ԻԼԻՊ-ի ստեղծման գործում օգնել էին Արաբիայի աջակցությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2018 07:31 Asia/Tehran
  • ԱՄՆ նախկին դեսպան .«Արաբիան օգնել է ԻԼԻՊ-ի ստեղծմանը»

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպանն ասել է .«ԻԼԻՊ-ի ստեղծման գործում օգնել էին Արաբիայի աջակցությունները»:

Ռոբերթ Հանթերն անդրադաձել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ստեղծման գործում Արաբիայի ռեժիմի դերակատարությանը և Արևմուտքի կողմից այդ փաստն անտեսելու պատճառներին, ասելով. «Սաուդցիներն ԱՄՆ-ին չարիք չեն համարում և փորձում են բարելավել Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունները»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը: 

Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացման և ծայրահեղականության տարածումը կանխելու գործում Իրանի դերակատարության մասին Հանթերն ասել է .«Պարզ է, որ ահաբեկչության դեմ Իրանի պայքարը կարող է օգնել նաև այն երկրներին, որոնք գտնվում են այդ խմբի սպառնալիքի ներքո, ուստի պետք է ողջունել ահաբեկչական խմբերի դեմ ԻԻՀ քայլերը»:

Պատասխանելով այն հարցին, թե Սպիտակ տունն ինչո՞ւ է հերքում ծայրահեղական խմբերի դեմ պայքարում Իրանի կարևոր դերակատարությունը, Հանթերն ասել է , որ այստեղ կարևորն ԻԻՀ հակաիսրայելական դիրքորոշումն է, որը դուր չի գալիս ԱՄՆ-ին և մի քանի այլ երկրների: