Բրիտանիան լրտեսական ծրագրեր է վաճառում Սաուդյան Արաաբիային և ԱՄԷ-ին
Բրիտանիայի կառավարությունը վավերացրել է 2015թ. մինչ օրս 42 միլիարդ դոլար արժողությամբ լրտեսական ծրագրերի վաճառքը Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին և Եգիպտոսին:
The Middle East Eye կայքի տեղեկացմամբ, զենքի առևտրի դեմ պայքարի արշավի խոսնակ Էնդրու Սմիթն ասել է.«Բրիտանիան 2015թ. մինչ օրս ավելի քան 42 միլիարդ դոլար արժողությամբ լրտեսական ծրագրեր և գաղտնալսման սարքեր է վաճառել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին և Եգիպտոսին»:
Սմիթը նշել է, որ ընդդիմությանը հալածող վարչակազմերին լրտեսական սարքեր վաճառելու Բրիտանիայի կառավարության քայլն անպատասխանատու է:
Հաղորդման համաձայն, 2015 թվականից, Էմիրությունները 23.5 միլիոն դոլար լրտեսական սարքեր է գնել Բրիտանիայից:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանը վերջերս Լոնդոն կատարած այցի ժամանակ, 818 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ է գնել Բրիտանիայից:
Այս բոլորն այն դեպքում, երբ Բրիտանիայում 2008թ. վավերացված արտահանման վերահսկողության օրենքի համաձայն, արգելվում է լրտեսական սարքերի վաճառքը երկրներին, որոնք հալածում են իրենց ընդդիմությանը, :