Ամերիկյան զենքերի հոսքը տարածաշրջան և Եմենի պատերազմում դրանց օգտագործումը
Ամերիկյան կայքը գրել է, որ Սաուդյան Արաբաիային ԱՄՆ-ի զենքերի վաճառքը սաուդցիներին խրախուսում է գրոհել Եմենի դեմ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Anti-War կայքը մտահոգություն է հայտնել Եմենում իրականացվող ռազմական ոճրագործություններին ամերիկացիների մասնակցության կապակցությամբ: Կայքը գրել է.«Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումից երեք տարի անց, սաուդցիների ավիահարձակումների ժամանակ դեռ խաղաղ բնակիչներ են զոհվում: Այս բոլորն այն դեպքում, երբ ամերիկացիները տարբեր տեսակի սպառազինություն են առաքում սաուդյան ու Էմիրությունների ուժերի համար»:
Նշելով, որ միլիոնավոր եմենցիներ տառապում են սովից, ամերիկյան կայքը գրել է.«Այդ երկրի հյուսիսային շրջաններում խոլերայի համաճարակ է»:
Anti-War կայքի տեղեկացմամբ, Եմենի պատերազմում ամերիկյան զենքի վաճառքը մրցանիշ է սահմանել: Այնպես որ միայն 2016թ. Էմիրությունները 60 միլիոն դոլար արժողությամբ զենք է գնել ԱՄՆ-ից և սաուդցիները նույն արագությամբ, որ ԱՄՆ-ից զենք են գնում, ամերիկյան ռումբերով ռմբակոծում են Եմենի հյուսիսային շրջանները: