Ֆրանսիան բողոք է ներկայացնում «Գուգլ»-ի ու «Ափլ»-ի դեմ
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը հինգշաբթի օրը հայտարարել է, որ այդ երկիրը առևտրական չարաշահող կողմնորոշման պատճառով, Փարիզի առևտրական դատարանին բողոքի հայց է ներկայացնում «Գուգլ» և «Ափլ» ընկերությունների դեմ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մեռի ընդգծմամբ, հանարավոր է, որ ամերիկյան «Գուգլ» և «Ափլ» ընկերություններից, հավանական վնասի դիմաց բռնագանձվի մի քանի միլիոն դոլար:
Ամերիկյան «Գուգլ» և «Ափլ» ընկերությունների դեմ բողոքի հայց ներկայացնելու Ֆրանսիայի կառավարության որոշումն ընդունվել է ԱՄՆ ներկրվող պողպատի ու ալյումինի նկատմամբ մաքսատուրք սահմանվելուցմի քանի օր անց:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անտեսելով միջազգային բոլոր նախազգուշացումները, մարտի 8-ին ստորագրեց ԱՄՆ ներկրվող ալյումինից ու պողպատիից մաքսատուրք գանձելու մասին հրամանագիրը: Այս հրամանագրի համաձայն, պողպատի ներկրման համար 25 տոկոս, իսկ ալյումինի համար՝ 10 տոկոս մաքսատուրք է գանձվելու:
Ի դեպ, ԱՄՆ-ում տնտեսական լոբբիստական ամենամեծ խումբը համարվող ԱՄՆ-ի առևտրի պալատը, Չինաստանից ներկրվող ապրանքներից հավանական մաքսատուրքեր գանձելու կապակցությամբ զգուշացրել է նախագահ Դոնալդ Թրամփին: