Մարտ 17, 2018 16:18 Asia/Tehran
  • Սուչին պետք է դատապարտվի՝ մարդկության դեմ իրականացրած ոճրագործության մեղադրանքով

Ավստրալիացի փաստաբանները դատական գործ են հարուցել Մյանմայի ԱԳ նախարար և կառավարության գերագույն խորհրդական՝ Անգ Սան Սուչիի դեմ՝ մարդկության դեմ ոճրագործություն իրականացնելու մեղադրանքով:

Անգ Սան Սուչին Ավստրալիա է մեկնել ՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համաժողովին մասնակցելու նպատակով: Մելբորնի մի խումբ փաստաբաններ դատական գործ են հարուցել նրա դեմ ՝ մարդկության դեմ ոճրագործություն իրականացնելու մեղադրանքով:    Այդ մասին հաղորդել է ԻՍՆԱ գործակալությունը: 

Այդ կապակցությամբ Ավստրալիայի Դաշնային դատարանի նախկին դատավորներից մեկը, ինչպես նաև մի քանի հայտնի փաստաբաններ հայտարարել են, որ ռոհինգյա մուսուլմաններին հալածելու բազմաթիվ փաստեր ու ապացույցներ են ներկայացվել, որոնք վկայում են Մյանմայի բանակի կողմից մուսուլմանների դեմ կազմակերպված հանցագործություններ իրականցնելու մասին:

Ռախինի նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի բանակայինների և ծայրահեղական բուդդիստների հարձակումների հետևանքով, ավելի քան վեց հազար մուսուլմաններ են զոհվել, ութ հազարը՝ վիրավորվել, իսկ շուրջ մեկ միլիոնը ապաստան են գտել Բանգլադեշում:

Պիտակ