Ֆինլանդիան կհյուրընկալի Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի ոչ-պաշտոնական բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i86941-Ֆինլանդիան_կհյուրընկալի_Հյուսիսային_Կորեայի_ու_ԱՄՆ_ի_ոչ_պաշտոնական_բանակցությունները
Հարավային Կորեայի ու Ֆինլանդիայի պաշտոնատարները տեղեկացրել են, որ երկու Կորեաների և ԱՄՆ-ի մասնակցությամբ ոչ-պաշտոնական բանակցությունները տեղի կունենան Ֆինլանդիայում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 19, 2018 07:09 Asia/Tehran
  • Ֆինլանդիան կհյուրընկալի Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի ոչ-պաշտոնական բանակցությունները

Հարավային Կորեայի ու Ֆինլանդիայի պաշտոնատարները տեղեկացրել են, որ երկու Կորեաների և ԱՄՆ-ի մասնակցությամբ ոչ-պաշտոնական բանակցությունները տեղի կունենան Ֆինլանդիայում:

Համաձայն «Սի Էն Էն»-ի հաղորդման, Հարավային Կորեայի ու Ֆինլանդիայի պաշտոնատարները կիրակի օրը հայտարարել են, որ Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի ներկայացուցչական պատվիրակությունները հանդիպելու են Ֆինլանդիայում, սակայն բանակցություններին մասնակցողները իրենց երկրների պատասխանատու պաշտոնատարներ չեն լինելու:

Ֆինլանդիայի ԱԳ նախարարության մի պաշտոնատար հայտարարել է, որ իր երկիրը միայն հյուրընկալելու է Հյուսիսային Կորեայի ատոմային ապազինման թեմայով կայանալիք բանակցությունները և բանակցային գործընթացին որևէ մասնակցություն չի ունենալու:

Ֆինլանդիայի պաշտոնատարները բանակցությունների թվականի մասին որևէ հիշատակում չեն կատարել:

Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ Ֆինլանդիայում կայանալիք նիստին մասնակցելու են այդ երկրի նախկին պաշտոնատարներն ու փորձագետներ: