Մոգերինի .«Եվրոպան հակաիրանական պատժամիջոցների համար ոչ մի առաջարկ չունի»
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է .«Միության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում ոչ մի առաջարկ չի ներկայացվելու հակաիրանական պատժամիջոցների կիրառման համար»:
Երկուշաբթի օրը Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում խոսվելու է Իրանի մասին, սակայն այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառման համար ոչ մի առաջարկ չի ներկայացվելու»:
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի ուրբաթ օրվա նիստին, Մոգերինին ասել է.«Նիստի և Վիեննայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքների մասին տեղեկությունները տրամադրվելու են ԵՄ նախարարներին»:
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն նաև նշել է.«Նիստին խոսվելու է եղանակների մասին, որոնք օգնությամբ հնարավոր կլինի ամբողջությամբ իրականացնել միջուկային համաձայնությունը»:
Որոշ լրատվամիջոցներ ավելի վաղ հաղորդել էին ԵՄ նիստում Իրանի հրթիռային ծրագրի դեմ նոր պատժամիջոցների հետ կապված առաջարկներ ներկայացնելու ուղղությամբ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերի մասին: