Անկարայում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր
Մարտ 19, 2018 16:53 Asia/Tehran
Թուրքիայի ոստիկանությունը տեղեկացրել է մայրաքաղաք Անկարայում ռադիոակտիվ նյութերի բեռնվածք հայտնաբերելու մասին:
Ըստ «Դեյլի Սաբահ» օրաթերթի հաղորդման, Թուրքիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը հաստատել է այդ մասին լուրն ավելացնելով.«Կալիֆորնիումի բեռնվածքի գինը 70 միլիոն դոլլար է հաշվվել»:
Կալիֆորնիումը ոչ-բնական նյութ է, որը կիրառվում է ատոմակայանների կառոցման, նաև միջուկային մարտագլխիկներ պատրաստելու համար: Նշվում է, որ նյութի յուրաքանչյուր գրամի գինը 4 միլիոն դոլար է:
Ոստիկանությունը մանրամասներ չի հաղորդել:
Պիտակ