Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել ահաբեկչական երկու հարձակում
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչական երկու հարձակումների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել. վիրավորվել են մի քանի ուրիշներ:
Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը Ֆրանսիայի անվտագնության աղբյուրները հայտարարել են.«Քարքասոն քաղաքում կրակրել են ոստիկաններից մեկի վրա, ինչից 15 րոպե անց Թրեբես քաղաքում զինված մի մարդ սուպերմարկետում պատանդ է վարցրել մի քանի հոգու:
Թրեբեսի քաղաքապետի փախանցմամբ պատանդներից երկուսն սպանվել և ութ հոգին ազատվել է:
Դեպքի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվել, սակայն ասվում է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը դեռևս պատանդ է պահվում:
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ պատանդառուն հայտնել է ԻԼԻՊ-ի հետ համախոհության մասին:
Ֆրանսիայի դատախազությունը նույնպես շեշտել է, որ այս պատանդառությունը ահաբեկչական դեպք է համարվում: