Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել ահաբեկչական երկու հարձակում
https://parstoday.ir/hy/news/world-i87270-Ֆրանսիայի_հարավ_արևմուտքում_տեղի_է_ունեցել_ահաբեկչական_երկու_հարձակում
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչական երկու հարձակումների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել. վիրավորվել են մի քանի ուրիշներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2018 14:33 Asia/Tehran
  • Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել ահաբեկչական երկու հարձակում

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչական երկու հարձակումների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել. վիրավորվել են մի քանի ուրիշներ:

Ֆրանս պրես գործակալության հաղորդմամբ, ուրբաթ օրը Ֆրանսիայի անվտագնության աղբյուրները հայտարարել են.«Քարքասոն քաղաքում կրակրել են ոստիկաններից մեկի վրա, ինչից 15 րոպե անց Թրեբես քաղաքում զինված մի մարդ սուպերմարկետում պատանդ է վարցրել մի քանի հոգու:

Թրեբեսի քաղաքապետի փախանցմամբ պատանդներից երկուսն սպանվել և ութ հոգին ազատվել է:

Դեպքի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվել, սակայն ասվում է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը դեռևս պատանդ է պահվում:

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ պատանդառուն հայտնել է ԻԼԻՊ-ի հետ համախոհության մասին:

Ֆրանսիայի դատախազությունը նույնպես շեշտել է, որ այս պատանդառությունը ահաբեկչական դեպք է համարվում: