ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Բաշար Ասադի ապագայի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i8731-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_Բաշար_Ասադի_ապագայի_մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան հստակորեն քաղաքական գործընթացի շրջանակներում պետք է որոշի հենց Սիրիայի ժողովուրդը: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2016 13:54 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Բաշար Ասադի ապագայի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան հստակորեն քաղաքական գործընթացի շրջանակներում պետք է որոշի հենց Սիրիայի ժողովուրդը: Գրում է Russian.rt.com-ը:

Ընդ որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով` սիրիացի առաջնորդի ապագայի հարցը ամենաբարդերից մեկն է: «Մենք պետք է շարունակենք քաղաքական երկխոսությունը Սիրիայի կուսակցությունների հետ: Եթե դրա հետ մեկտեղ մենք կախվածություն ունենանք ընդամենը մեկ անձի ապագայից, ապա դա կխոչընդոտի ամբողջ գործընթացին: Նախագահ Ասադի ապագան պետք է որոշի ժողովուդը` քաղաքական գործընթացի շրջանակներում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը: Պան Գի Մունը կարծիք է հայտնել, որ Ժնևի բանակցությունների բոլոր մասնակիցները պետք է մոռանան կուսակցական շահերի մասին և դրա փոխարեն մտածեն երկրի և մարդկանց մասին:

ankakh.com

18/3/2016