Ավստրիան պահանջել է դադարեցնել ԵՄ կազմում Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i87436-Ավստրիան_պահանջել_է_դադարեցնել_ԵՄ_կազմում_Թուրքիայի_անդամակցության_վերաբերյալ_բանակցությունները
Ավստրիայի կանցլերը Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքները ոտնահարելու մեջ և պահանջել է դադարեցնել ԵՄ-ում այդ երկրի անդամակցության վերաբերյալ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2018 12:08 Asia/Tehran
  • Ավստրիան պահանջել է դադարեցնել ԵՄ կազմում Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները

Ավստրիայի կանցլերը Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքները ոտնահարելու մեջ և պահանջել է դադարեցնել ԵՄ-ում այդ երկրի անդամակցության վերաբերյալ բանակցությունները:

Գերմանական Die Welt օրաթերթին տված հարցազրույցում Սեբաստիան Կուրցն ասել է.«Հաշվի առնելով Թուրքիայում ժողովրդավարության նորմերի և մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները, պետք է դադարեցնել եվրոպացիների և թուրքերի միջև ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները»:

Գերմանիայի կանցլերն ավելացրել է. «Թուրքիան Եվրամիության կարևոր գործընկերն է, հետևաբար Բրյուսելի ու Անկարայի միջև հարաբերությունները պետք է ընդլայնել բարիդրացիական քաղաքականության սկզբունքով»:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր. «Թուրքիան սեփական քայլերի պատճառով հեռացել է Եվրամիությունից»:

1997 թվականից ի վեր Թուրքիան փորձում է մտնել ԵՄ կազմ: 2005 թ.-ին Եվրամիությունը և Թուրքիան սկսել են այդ ուղղությամբ բանակցությունները, սակայն զգալի դեռևս տարաձայնություններ կան: